Պորտուգալիայում 20 մետրանոց ալիքն իր տակ է առել սերֆերին
Պորտուգալիայի լողափերից մեկում 21-ամյա ավստրալացի սերֆեր Ռասել Բիրկի՝ վիթխարի ալիքի տակ մնալու պահը հայտնվել է տեսահոլովակում։
Կադրերում երեւում է, որ սերֆերն իրեն պահում է ալիքի կատարին, իսկ ապա ընկնում՝ հայտնվելով ջրի վիթխարի զանգվածի տակ: Այդ պահին հիդրոցիկլով Բիրկին օգնության է շտապում մի այլ սերֆեր, որն էլ նրան դուրս է բերում ցամաք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: