Բրազիլիայում երեք մարդ է զոհվել թեթև շարժիչավոր ինքնաթիռի աղետի հետևանքով
Բրազիլիայում երեք մարդ է զոհվել, եւս երեքը՝ տուժել երկրի հարավ-արեւելքում գտնվող Բելու-Օրիզոնտի քաղաքի բնակելի շրջանում թեթեւ շարժիչավոր ինքնաթիռի ընկնելու հետեւանքով: Այդ մասին հայտնել է Globo պորտալը:
Միջադեպը տեղի է ունեցել Carlos Prates օդանավակայանից ոչ հեռու, որտեղից ինքնաթիռն օդ էր բարձրացել եւ ուղեւորվել Բայյայի նահանգի Իլիեուս մունիցիպալիտետ:
Ինքնաթիռն ընկել է Բելու-Օրիզոնտիի հյուսիսարեւելյան շրջանի երկու փողոցների հատման վայրում կայանված ավտոմեքենաների վրա, ինչից հետո դրանք բռնկել են: Պատահարի վայրում աշխատում են արտակարգ օգնության ծառայությունները:
Ավիավթարի պատճառներն առայժմ չեն նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: