Բաժիններ՝

Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունները

Տաջիկստանի Խարբ Մայդոն զորափորձարանում, որը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանին, տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որոնք կշարունակվեն մինչեւ հոկտեմբերի 29-ը:

«Այսօր տրվել է «Անխախտ եղբայրություն-2019» միջազգային համատեղ վարժանքների մեկնարկը, որն անցկացվում է Տաջիկստանի Հանրապետության տարածքում՝ Խարբ Մայդոն զորավարժարանում»,- բացմանն ասելէ ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ -գնդապետ Ալեքսանդր Լապինը:

«Անխախտ եղբայրություն-2019» զորավարժությունները կանցկացվեն երկու փուլով: Դրանցից առաջինի ընթացքում Կենտրոնասիական տարածաշրջանի արագ ծավալման ուժերը կիրականացնեն հակաահաբեկչական գործողություն: Երկրորդ փուլում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողություն կանցկացվի հավաքական անվտանգության կենտրոնասիական տարածաշրջանում: Համատեղ վարժանքների երկրորդ փուլին կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ Բելառուսի զորակազմերը, որոնք կժամանեն հոկտեմբերի 24-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031