Բաժիններ՝

Հարյուրավոր տրակտորներ ագելափակել են Բեռլինի կենտրոնը

Շուրջ 200 տրակտորներ արգելափակել են Բեռլինի կենտրոնը, որտեղ հոկտեմբերի 22-ին ֆերմերները ցույց են անցկացնում կառավարության նոր պլանների դեմ, որոնք, ինչպես կարծում են ցուցարարները, կդժվարացնեն ֆերմերային տնտեսություն վարելը: Այդ մասին հայտնել է Die Welt հեռուստաալիքը:

Ինչպես գրում է Berliner Morgenpost թերթը, տեղում հերթապահում է ավելի քան 600 ոստիկան: Նման ակցիա Բեռլինում առաջին անգամ չի անցկացվում, այս անգամ ֆերմերներն այս կերպ են արձագանքել կառավարության նոր ագրարային փաթեթին, որը ներկայացվել էր սեպտեմբերին: Ֆերմերների կարծիքով, պլանավորվող միջոցառումները լրացուցիչ դժվարություններ կստեղծեն գյուղացիների համար:

Մասնավորապես, կառավարությունը պլանավորում է խստացնել պարարտանյութերի օգտագործման նորմերը: Համանման ակցիաներ հոկտեմբերի 22-ին անցկացվում են Բոննում, Վյուրցբուրգում, Մյունհենում, Բայրոյթում, Շտուտգարտում, Ֆրայբուրգում, Մագդեբուրգում եւ Հաննովերում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս