Բաժիններ՝

Թրամփը կարող է շուրջ 200 զինվորականի թողնել Սիրիայի արեւելքում. The New York Times

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հակվում է այն բանին, որ Սիրիայի արեւելքում թողնվի մոտավորապես 200 մարդուց բաղկացած զորակազմ: Այս մասին հայտնել է The New York Times թերթը:

Հրատարակության աղբյուրների համաձայն՝ ենթադրվում է, որ խոսքը կարող է վերաբերել հատուկ նշանակության զորքերին: Նրանք կմասնակցեին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, ինչպես նաեւ «կարգելափակեին ռուսական ուժերի եւ սիրիական կառավարության կազմավորումների առաջխաղացումը» դեպի նավթաբեր շրջաններ:

Հրապարակման մեջ ճշտվում է, որ ամերիկացի զինվորականները կօգնեին քրդերին պահպանել հսկողությունը այդ շրջանների նկատմամբ:

Ինչպես նշվում է հոդվածում, ամերիկյան այդ ուժերը կարող էին տեղակայվել Սիրիայի եւ Իրաքի միջեւ սահմանում: Աղբյուրների խոսքով՝ ԱՄՆ-ի պաշտոնատարներն արդեն քննարկել են այդ հնարավորությունը: Հրապարակման մեջ արձանագրվում է, որ Թրամփն ավելի վաղ քանիցս փոխել է իր պլանները Սիրիայի նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս