Բաժիններ՝

Եռօրյա սուգ է հայտարարված Ռոստովի շրջանում

Եռօրյա սուգ է հայտարարված Ռուսաստանի Յարոսլավսկի մարզի Ռոստովի շրջանի տարածքում, որտեղ բնակելի շենքում բռնկած հրդեհից զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ հինգ երեխա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռոստովի շրջանի վարչակազմի ԶԼՄ-ների հետ կապերի վարչության պետ Լյուբով Օտրիվինան:

«Սուգ է հայտարարված հոկտեմբերի 21-ից 23-ը: Շրջանի տարածքում չեղարկված են բոլոր ժամանցային միջոցառումները»,-ասել է նա: Բազմաբնակարան շենքում հրդեհը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի վաղ առավոտյան: Ինչպես հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչությունը, զոհվել են հինգ երեխա եւ երկու մեծահասակ, եւս երեք հոգի հոսպիտալացվել է:

Հոկտեմբերի 20-ին հետաքննչական մարմինները հայտնել են, որ հրդեհի պատճառ է դարձել հրկիզումը, կասկածյալը՝ 37-ամյա մի տղամարդ, ձերբակալված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս