Բաժիններ՝

Կրասնոյարսկի մերձակայքում ամբարտակի փլուզման վայրում հայտնաբերված սեյֆը 18 կգ ոսկի է պարունակում

Ոսկու քաշը, որը հայտնաբերվել է Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման վայրում, կազմում է 18 կիլոգրամ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր:

«Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) փրկարարների կողմից հայտնաբերված չհրկիզվող պահարանում ընդամենը գտնվում է 18 կիլոգրամ ոսկի»,-ասել է նա: Նրա խոսքով՝ չհրկիզվող պահարանը պահվում էր շինություններից մեկում, որն ավերել էին ջրահոսքերը: Ընդամենն ամբարտակի փլուզման հետեւանքով ջուրը քշել-տարել է ժամանակավար տիպի երկու հանրակացարան ու եւս երեք շինություն:

Ինչպես լրագրողներին հայտնել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փակ մետաղյա չհրկիզվող պահարանը գտնվել է լճախորշերից մեկի ցամաքեցումից հետո: Հետաքննությունը պլանավորում է միջնորդել կալանք դնելու ոսկու վրա՝ տուժածների կողմից հնարավոր հայցապահանջները փոխհատուցելու համար:

Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի կասկադի փլվելու հետեւանքով զոհվել է 15 մարդ, հինգի ճակատագիրը մնում է անհայտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս