Բաժիններ՝

Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատը կարող է տևել վեց տարի. Daily Mail

WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնման գործով դատավարությունը Լոնդոնում կարող է ձգվել վեց տարի եւ բրիտանացի հարկատուների վրա կնստի 600 հազար եվրո (777 հազար դոլար՝ ընթացիկ փոխարժեքով): Այդ մասին հայտնել է Daily Mail թերթը՝ վկայակոչելով Ասանժի փաստաբանների պլաններին իրազեկ աղբյուրներ:

«Նա դատարանում պայքարելու է այնքան, որքան պահանջվի»,-հրատարակությունը մեջբերել է Blueprint for Free Speech բարեգործական ընկերության ներկայացուցիչ Նաոմի Կոլվինի խոսքը: Պայքարը մղվելու է «ընդհուպ մինչեւ Գերագույն դատարան, ինչպես նաեւ, եթե հարկ լինի, Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը»,-նշել է նա: Հոկտեմբերի 21-ին Լոնդոնի Վեստմինսթերյան մագիստրատական դատարանում նոր լսումներ են նշանակված ԱՄՆ Ասանժի արտահանձնման գործի շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս