Թրամփը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը խնդիրների ուժային լուծման կողմնակից չէ, բայց անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Թուրքիայի դեմ ի պատասխան Սիրիայում նրա գործողությունների: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ղեկավար Մայքլ Փոմպեոն:
«Մենք խաղաղությունը նախընտրում ենք պատերազմից: Բայց եթե մեզանից պահանջվեն գործողություններ կամ նույնիսկ ռազմական գործողություններ, ապա դուք պետք է հասկանաք, որ նախագահ Թրամփը դրանց լիովին պատրաստ է»,- ասել է Փոմպեոն CNBC-ին տված հարցազրույցում:
Ընդսմին հեռուստաալիքը պարզաբանում է, որ պետքարտուղարը խոսում էր հենց Թուրքիայի դեմ գործողությունների մասին:
Դրա հետ մեկտեղ Պետդեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի գերակայությունը երկրների վրա ճնշման տնտեսական ու դիվանագիտական լծակների օգտագործումն է: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 21-ին Թուրքիային մաքսատուրքերով ու պատժամիջոցներով է սպառնացել նրա կողմից «անընդունելի գործելակերպի» դեպքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: