Բաժիններ՝

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի». Տուսկ

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն երբեք չի ընդունի ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը։

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի: Բայց մի բան պետք է հասկանալի լինի. ինչպես ես շաբաթ օրն ասացի (Մեծ Բրիտանիայի) վարչապետ Ջոնսոնին, «կոշտ» Brexit-ը երբեք չի լինի մեր որոշումը»,-ասված է Տուսկի՝ Եվրախորհրդարանին ուղղված հայտարարության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 22-ին:

Փաստաթղթում նշվում է, որ այժմ Տուսկը ԵՄ-ի ղեկավարների հետ կոնսուլտացիաներ է վարում Brexit-ի հետաձգման վերաբերյալ Լոնդոնի խնդրանքի շուրջ: Այդ հարցի վերաբերյալ ԵՄ-ի որոշումն սպասվում է «առաջիկա օրերին»: Նախօրյակին հաղորդվել էր, որ Բրիտանիայի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն որոշել է մերժել Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ հոկտեմբերի 21-ին քվեարկություն անցկացնելու խնդրանքը, որը երկրի կառավարությունը ձեռք է բերել Բրյուսելի հետ:

Սպասվում է, որ Համայնքների պալատում Brexit-ի գործարքի շուրջ քվեարկությունը կկայանա այս շաբաթ ավելի ուշ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս