Բաժիններ՝

Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթել Է խորհրդարանական ընտրություններում

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Լիբերալ կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում, բայց չի կարողանա կազմել մեծամասնության կառավարություն: Այս մասին հայտնել է ազգային Ընտրական հանձնաժողովը:

Հրապարակված տվյալների համաձայն՝ լիբերալները հաղթել են 338 ընտրատարածքներից 158-ում՝ ստանալով ընտրողների ձայների 33,2 տոկոսը: Կանադայի Պահպանողական կուսակցությունն աջակցություն է ապահովել 120 ընտրատարածքում (34,3 տոկոս):

Երրորդ տեղում «Քվեբեկի դաշինքն» է, որն ընտրությունները շահել է 32 ընտրատարածքում (8,7 տոկոս):

Կանադայում մեծամասնության կառավարություն կազմելու համար հաղթող կուսակցությանն անհրաժեշտ է ընտրությունները շահել առնվազն 170 ընտրատարածքում: Այսպիսով, երկրում կազմվելու է փոքրամասնության կառավարություն:

2015 թվականի ընտրություններում լիբերալները հաղթել էին 184 ընտրատարածքում, իսկ պահպանողականներն աջակցություն Էին ստացել 99 ընտրատարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս