Բաժիններ՝

Թուրինի կենտրոնում Համաշխարհային ժառանգության ցուցակում ներառված պատմական շենք է այրվում

Թուրինի կենտրոնում կրակի ճարակ է դարձել պատմական շենքը, որը թագավորական շրջանի կառույցների համալիրի մաս է կազմում: Ինչպես հոկտեմբերի 21-ին հայտնել է ANSA գործակալությունը, հրդեհն սկսվել է տանիքում:

Հրդեհի վերաբերյալ ազդանշանն ստացվել է ժամը մոտավորապես 08:00-ին (Երեւանի ժամանակով 10:00-ին): Տեղում աշխատում է չորս հրշեջ հաշվարկ: Տուժածների մասին չի հաղորդվում: «Կավալերիցա ռեալե» համալիրը, որը կառուցվել է 17-րդ դարում, երբ Թուրինը Սավոյայի դքսության մայրաքաղաքն էր, վարչական նպատակների համար:

Այն համարվում է բարոկո ճարտարապետության նմուշներից մեկը եւ ներառված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Մարդկության համաշխարհային ժառանգության ցուցակում Թուրինում եւ նրա մերձակայքում Սավոյայի գահատոհմի թագավորական մյուս պալատների հետ միասին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս