Երկու թեկնածուներ են պայքարելու Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի՝ 2019 թվականի հունիսին նշանակված ընտրություններում
Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք ճանաչելու ԱՄՆ-ի որոշման շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը կկայանա մարտի 27-ին Երեւանի ժամանակով ժամը 24:00-ին:
Եվրամիությունը որոշել է կես տարով երկարացնել Միջերկրական ծովում պարեկելու եւ միգրանտների փոխադրող աղետյալ նավերը փրկելու հանրակցության գործողության մանդատը:
Մարտի 27-ին առնվազն 14 մարդ է տուժել Գերմանիայի Շտրաուբինգ բավարական քաղաքի մարզական սառցադաշտում ամոնիակի արտահոսքի հետեւանքով, տարհանվել են մերձակա դպրոցի 118 աշակերտներ եւ տեղացի 130 բնակիչներ:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մտադիր է երկուշաբթի օրը՝ ապրիլի 1-ին, քննարկել Brexit-ի չեղարկման հանրագիրը:
Եվրամիությունը լրացուցիչ 50 միլիոն եվրոյի շտապ մարդասիրական օգնություն է տրամադրել Վենեսուլեային:
ԵՄ-ն պաշտոնապես հաստատում է, որ չի ճանաչում Իսրայելի ինքնիշխանությունը բռնազավթված Գոլանի բարձունքների նկատմամբ:
Ալժիրի կառավարող կոալիցիայի «Ազգային դեմոկրատական ժողով» կուսակցությունը, երկրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկային կոչ է արել պաշտոնաթող լինել առողջական վիճակի կապակցությամբ:
Եվրամիությունը չի կարող դավաճանել այն բրիտանացիներին, որոնք ակտիվորեն հանդես են գալիս հանրակցությունից դուրս գալու որոշումը չեղարկելու օգտին, ուստի անհրաժեշտ է այդ երկրին ավելի շատ ժամանակ տալ, որպեսզի նա որոշի իր հետագա ռազմավարությունը:
Սֆինքսի առեղծվածը բաց գիրք է Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի դիրքորոշման համեմատությամբ:
97 տարեկան հասակում մահացել է Էնդի Մարշալը, որը 40 տարուց ավելի աշխատել է Պենտագոնի Ծրագրերի համակողմանի գնահատման վարչությունում եւ որը ենթադրաբար Չինաստանում է ստացել պաշտպանության նախարարության «մագիստր Յոդա» մականունն ի պատիվ «Աստղային պատերազմների» գործող անձի:
Նոր Զելանդիայում ահաբեկչություն կատարած հրաձիգը ֆինանսական աջակցություն է ստացել ծայրահեղ աջ «Ավստրիայի իդենտիտար շարժումից»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը հայտարարել է հանուն շրջակա միջավայրի պաշտպանության էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման անհրաժեշտության մասին՝ վառելիքի հանածո տեսակների եւ ածխի հանքահորերի փակման փոխարեն:
«Կոլեկտիվոս»-ի (կառավարամետ զինված խմբավորումների) անդամները քարեր ու պայթակներ են նետել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ավտոմոբիլի վրա:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ երկրում արտադրված հրթիռը հաջողությամբ արբանյակ է խոցել երկրամերձ ուղեծրում:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր չէ խնդրել Եվրամիությանը` չեղարկելու ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգերը եւ կշարունակի աշխատել Brexit-ի իրականացման ուղղությամբ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 2-ին Սպիտակ տանը հանդիպում կանցկացնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ:
Էլեկտրակայանի պայթյունը, որին կայծակն է հարվածել, ավելի քան 20 հազար տուն ու ձեռնարկություն է առանց լույսի թողել ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում:
Southwest Airlines ավիաընկերության Boeing 737 MAX ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Օռլանդոյի (Ֆլորիդայի նահանգ, ԱՄՆ) օդանավակայանում շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով:
«Ձևաչափի փոփոխությունը չի փոխելու ներկայումս առկա խնդիրները։ Կողմերն այս ձևաչափի շրջանակում էլ հստակ կարող են արտահայտվել և փոխել կարգավորման փաստաթուղթը՝ կազմելով փոխընդունելի կարգավորման փաթեթ»։
«Կա՛մ պետք էր հայտարարել դրանց ընդունելիության մասին, կա՛մ՝ հակառակը, քանի որ այլ կարծիք չի կարող լինել, դրանք չափազանց հստակ են, կա՛մ դու դրանց համաձայն ես, կա՛մ՝ ոչ: Կարգավորման այդ սցենարի դեպքում Ղարաբաղի գոյությունը չի կարող շարունակվել, քանի որ Ղարաբաղը կզրկվի իր անվտանգությունից, կենսական մի շարք աղբյուրներից»:
Գերմանիան ցանկանում է կտրել իր տարածքում ապրող մուսուլմանների տնտեսական ու հոգևոր կապերը Թուրքիայի հետ: Այս մասին գրում է թուրքական «Yurtgazetesi»-ն՝ վկայակոչելով բրիտանական Financial Times-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Մետաքսի ճանապարհ» նախագիծը շատ կարեւոր է, եւ եվրոպացիները ցանկանում են ակտիվ դեր խաղալ դրանում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի հիմնական եզրակացությունների հրապարակման ֆոնին «ժողովրդի թշնամիներ» է անվանել առաջատար ԶԼՄ-ներին եւ նրանց մեղադրել կոռուպցիայի մեջ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարող է իր հրաժարականի ամսաթիվը հայտնել չորեքշաբթի օրը՝ մարտի 27-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել ճիշտ հավասարակշռություն գտնել աշարհի դինամիկ զարգացման եւ գլոբալ փոփոխությունների դարաշրջանում:
Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրավունքին:
Գերմանիայի ոստիկանությունը մարտի 26-ի առավոտյան մարդկանց տարահանել է երկրի վեց քաղաքների քաղաքապետարաններից բռնության գործադրման անանուն սպառնալիքներ ստանալուց հետո:
Վենեսուելայում մարտի 26-ը ոչ աշխատանքային օր է հայտարարված էլեկտրամատակարարման հերթական համատարած անջատման պատճառով:
Սերբիայի Ժողովրդական սկուպշչինայի (միապալատ խորհրդարան) վաղաժամկետ ընտրությունները կարող են անցկացվել 2019 թվականի հունիսին, իսկ տեղական ընտրությունները՝ 2020 թվականի մայիսին: