«Թուրքիան պետք է վերջնականապես դադարեցնի ռազմական գործողությունները». Դոնալդ Տուսկ

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային՝ վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ հարգել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը: Այս ուղերձով նա հոկտեմբերի 22-ին հանդես է եկել Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող նստաշրջանում։

«ԵՄ-ն դատապարտել է Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում: Ոչ ոք մոլորության մեջ չէ այսպես կոչված հրադադարի հարցում»,-ասել է Տուսկը, որի ելույթը հեռարձակվել է ԵԽ-ի կայքում: «Թուրքիան պետք է վերջնականապես դադարեցնի ռազմական գործողությունները, դուրս բերի իր ուժերը եւ հարգի միջազգային հումանիտար իրավունքի նորմերը»,-ընդգծել է նա:

Տուսկի խոսքով՝ «ցանկացած այլ ճանապարհ նշանակում է անընդունելի մարդկային տառապանքներ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հաղթանակը եւ լուրջ սպառնալիք եվրոպական անվտանգության համար»: «ԵՄ-ն նաեւ հավաստում է իր լիակատար համերաշխությունը Կիպրոսի հետ՝ նրա ափերի մոտ Թուրքիայի անօրինական հորատման աշխատանքների կապակցությամբ»,-հավելել է Եվրախորհրդի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս