Հոգլանդը նշել է, որ դիվանագիտական գործունեության ակտիվացումից հետո առաջիկա շաբաթներին և ամիսներին համանախագահները մի շարք հայտարարություններ կանեն բարձր մակարդակով բանակցությունների ապահովման համար:
Հյուսիսային Կորեան պետք է ցուցադրի միջուկազերծման հարցում մտադրությունների լրջությունը Միացյալ Նահանգների հետ բանակցություններ սկսելու համար: Այդ մասին բրիֆինգում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին ի պատասխան միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու հնարավորության մասին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի արած հայտարարության, ասել է, որ Թեհրանին թույլ չեն տա միջուկային զենք ունենալ:
Պայթյուն է տեղի ունեցել Կարակասի մետրոյի «Վենեսուելայի հրապարակ» կայարանում: Այդ մասին հայտնել է El Nacional-ը՝ հղում անելով ականատեսների: Մետրոպոլիտենի ներկայացուցիչները հայտնել են, որ միջադեպը՝ մի շարք ոչ մեծ պայթյուններ, ընդհատումներ է առաջացրել մետրոյի աշխատանքում:
Չինաստանում էլեկտրամոբիլների եւ հիբրիդային ավտոմոբիլների քանակը գերազանցել է մեկ միլիոնը: Այս մասին իր կայքում հայտնել է ՉԺՀ-ի հասարակական անվտանգության նախարարությունը:
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, որն աշխարհի ամանհարուստ մարդն է, կատարել է 2000 թվականից ի վեր բարեգործական նպատակներով իր ամենախոշոր նվիրատվությունը:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Եղիսաբեթի աշտարակի ժամացույցը, աշտարակ, որը հայտնի է որպես Բիգ Բեն, առաջիկա չորս տարում չի ղողանջի վերականգնողական աշխատանքների կատարման պատճառով:
Շվեդիայում հազվագյուտ սպիտակ որմզդեղն են տեսագրել:
Բրիտանացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս Թերեզա Մեյի գործունեությանը Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնում:
«Ադրբեջանը գիտակցում է Արեւմուտքի հետ հարաբերությունների կարեւորությունը անվտանգության եւ տնտեսական բարգավաճման համար, սակայն այն ունի խնդիրներ, որովհետեւ չի հավատում ժողովրդավարությանը եւ չի կիրառում ժողովրդավարություն»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել. պետության ղեկավարի գործունեությանը հավանություն է տալսի ամերիկացիների միայն 34 տոկոսը:
Չինաստանի Անհոյի նահանգի Խուայնան քաղաքի շրջանում շահագործման է հանձնվել աշխարհում խոշորագույն լողացող արեւային էլեկտրակայանը. այն գտնվում է ջրավազանում, որը գոյացել Է նախկին ածխահանքում:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է կրում եզդիների, քրիստոնյաների և մահմեդական-շիիթների ցեղասպանության համար:
ՄԱԿ-ը 5,9 միլիոն դոլար կհատկացնի ԿԺԴՀ-ում սաստիկ երաշտից տուժածներին օգնելու համար:
ԱՄՆ-ի նախագահի անկանխատեսելիության եւ նրան կապված վտանգավորության մասին հարուստ վերլուծական գրականություն կա միջազգային կենտրոնների հրապարակումներում եւ հատկապես միջազգային մամուլում: Նախորդ վարչակարգի օրով դեպի բնականոնացում ընթացող իրանա-ամերիկյան եւ Կուբա-ԱՄՆ հարաբերություններում արդեն կտրուկ շրջադարձեր են կատարվել. տակավին. հարավամերիկյան տարածաշրջանում թեժ իրավիճակներ են ստեղծվում Վաշինգտոնից Կարակաս սպառնական ոճի հռետորաբանության առաստաղի բարձրացումով:
Պատճառն այն է, որ բանկի թոփ-մենեջմենթը հայտնվել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դիմա կիրառված պատժամիջոցների ցանկում։
Ինչպես նշվում է, ընկերությունը կշարունակի կանոնավոր չվերթեր կատարել, իսկ Գերմանիայի կառավարությունը 150 մլն եվրո վարկ կտրամադրի վերակազմման ժամանակաշրջանը հաղթահարելու համար:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության Նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
Կոլումբիայի նախագահ Հուան Մանուել Սանթոսը հայտարարել է, թե լատինաամերիկյան որեւէ երկիր չպիտի հանդուրժի ամերիկյան ռազմական որեւէ միջամտություն Վենեսուելայում, «եւ այդ հարցն անգամ չպիտի քննարկվի»։
Հորդառատ անձրևների պատճառով Սիեռա Լեոնեի մայրաքաղաք Ֆրիթաունի փողոցները վեցածվել են հորդահոս գետերի: Տարերքի հարվածների մասին տեսանյութ է հրապարակել BF MTV-ն:
Թրամփի նախկին մեկնաբանությունները Ռուսաստանի և նրա նախագահ Պուտինի հասցեին ստեղծել էին մի կողմից պատրանք, որ կողմերը կարող են համագործակցել, մյուս կողմից մտահոգության առիթ էին դարձել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցների շրջանում:
Պեկինն անգործության չի մատնվի, եթե Վաշինգտոնը միակողմանի կարգով որեւիցե առեւտրական սահմանափակում մտցնի մտավոր սեփականության պաշտպանության պատրվակով: Չինաստանի առեւտրի նախարարությունն այսպես է արձագանքել իր առեւտրական քաղաքականության հետաքննություն սկսելուն, որը նախաձեռնել են ԱՄՆ-ում:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն առաջարկել է ժամանակավորապես հետաձգել բանավեճը Ղրիմի կարգավիճակի շուրջ եւ ուշադրությունը կենտրոնացնել Դոնբասում հրադադարի հասնելու վրա:
Օգոստոսի 11-ին Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը պաշտոնապես ստանձնեց Իտալիայում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խմբի նախագահի պաշտոնը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ղրիմում լորի ձվի չափով կարկուտը (20 միլիմետրից ավելի տրամագծով) ավելի քան 1,1 հազար հեկտար մրգատու ծառերի տնկարկներ է վնասել:
Օգոստոսի 15-ին ուղեւորների տարհանում է իրականացվել Լոնդոնի մետրոյի «Հոլբոռն» կայարանում այն բանից հետո, երբ այնտեղ ծխի քուլաներ են հայտնվել:
Սարսափները, որոնք մարդկանց բերեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, այլեւս երբեք չպետք է կրկնվեն:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը վստահ է, որ Կորեական թերակղզում որեւիցե ռազմակական գործողություն չի կարող տեղի ունենալ առանց Սեուլի համաձայնության, որը ձգտում է ԿԺԴՀ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը լուծել խաղաղ ճանապարհով:
Կորեական թերակղզու ճգնաժամի խորացումը կարող հանգեցնել համաշխարհային մասշտաբի կոլապսի:
Մեծ Բրիտանիան Եվրամիությանը «ժամանակավոր մաքսային միություն» կառաջարկի Brexit-ից հետո անցումային ժամանակաշրջանում: