Բաժիններ՝

Իտալիայում հայտնել են երկրում «Սպուտնիկ V»-ի արտադրությունից օգուտի մասին

Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի պահանջարկը շատ անգամ ավելի մեծ է, քան գոյություն ունեցող առաջարկը: Այդ մասին ՊՄՏՀ-2021-ի (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով) շրջանակներում ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Իտալա-ռուսական առեւտրի պալատի նախագահ Վինչենցո Տրանին։ Տրանին պարզաբանել է, որ իտալական ընկերությունն առանց Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) էլ կարող է արտադրել եւ ամեն տեղ վաճառել պատվաստանյութը, բացի Եվրոպայից: Վաճառքը Եվրոպայում չի կարող տեղի ունենալ, քանի դեռ չկա EMA-ի թույլտվությունը:

«Իրականում ես հիանալի հասկանում եմ, որ այսօրվա դրությամբ «Սպուտնիկ V»-ի պահանջարկը շատ անգամ ավելի մեծ է, քան գոյություն ունեցող առաջարկը: Ուստի կարեւոր է արտադրել այդ պատվաստանյութը: Եվ Իտալիայում Adienne ընկերությունն ինքը դա կանի»,-ասել է նա:

«Եթե Եվրոպան նախընտրում է ուրիշ արտադրանք, այլ ոչ թե ռուսաստանյան, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր ազատ է ընդունելու իր որոշումները: Բայց ես քննադատում եմ այդ որոշումը, որովհետեւ կարծում եմ, թե, քանի որ «Սպուտնիկ V»-ն առաջինն է թողարկվել, կարելի կլիներ իրականում բազմաթիվ կյանքեր փրկել եւ իրականում կարելի կլիներ, որպեսզի Եվրոպան այդ տնտեսական փոստից շատ ավելի շուտ դուրս գալ»,-հայտարարել է Տրանին:

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ նույնիսկ առանց Եվրոպայի «Սպուտնիկ V»-ն տարածվածությամբ երկրորդն է աշխարհում: «Դա նշանակում է, որ, այնուամենայնիվ, Ռուսաստանում այդ բիզնեսը կարելի է անել, կողմնորոշվելով ոչ միայն դեպի Եվրոպա»,-ասել է Տրանին: «Իտալիայի տնտեսությունն իրականում մեծ պլյուս է ստանում այն փաստից, որ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) որոշել է «Սպուտնիկ V»-ն արտադրել, այդ թվում՝ Իտալիայում:

Մարտին ՌՈւՆՀ-ն եւ Adienne Pharma&Biotech ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Իտալիայում «Սպուտնիկ V»-ի արտադրության վերաբերյալ: Նրա խոսքով, Adienne ընկերության հիմնադիրները, այդ թվում՝ մեծ պլյուս են ստանում այդպիսի պատվերի տեղաբաշխումից:

«Որովհետեւ այս ծանր ժամանակներում մեծ պատվեր ունենալը, այդուհանդերձ, կարեւոր է»,-նշել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս