Բաժիններ՝

Հնդկաստանում ապրիլի սկզբից ի վեր առաջին անգամ COVID-19-ի 100 հազարից պակաս դեպք են հայտնաբերել մեկ օրում

Անցած օրը Հնդկաստանում կորոնավիրուսով ախտահարվաների ընդհանուր թիվն ավելացել է 86 498-ով եւ կազմել 28 996 473: Ինչպես հունիսի 8-ին հայտնել է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, վարակի հետ կապված մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 2 123-ով եւ հասել 351 309-ի։: Երկրում վարակվածների օրական թիվը դարձել է ամենացածրն ապրիլի 2-ից ի վեր, երբ առղողջապահության նախարարությունը հայտել էր ախտահարման 81 466 նոր դեպքերի մասին:

Բացի դրանից, 100 հազարից պակաս վարակվածներ են արձանագրվել ապրիլի 5-ց հետո առաջին անգամ, երբ նոր դեպքերի թիվը կամել էր 103 558: Առողջապահության նախարարությունը նշում է, որ երկրում վարակից բուժվածների քանակը 24 ժամում ավելացել է 182 282-ով եւ հասել 27 341 462-ի: Մեկ օրում ապաքինվածների թիվը 24 ժամում վարակվածների թիվը գերազանցում է արդեն 26 օր անընդմեջ, նշում է գերատեսչությունը: Առողջապահության նախարարության կարծիքով՝ վերջին վիճակագրական տվյալները վկայում են, որ Հնդկաստանն աստիճանաբար հաղթահարում է կորոնավիուսային վարակով հիվանդացության երկրորդ թռիչքը:

Երկրում բուժման մեջ է գտնվում կորոնավիրուսով 1 303 702 հիվանդ, ինչը 97 907-ով պակաս է, քան մեկ օր առաջ: Հնդկաստանն զբաղեցնում է աշխարհում երկրորդ տեղը (ԱՄՆ-ից հետո) կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թվով եւ երրորդ տեղը մահաբեր վախճանների քանակով (ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո): Առողջապահության նախարարության տվյալներով, անցած օրը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 3 364 476 մարդ, պատվաստում արածների ընդհանուր թիվը երկրում հասել է 236 198 726-ի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս