Բաժիններ՝

Լավրովը ՄԱԿ-ի հատուկ համակարգողների հետ բանակցություններ կանցկացնի Մերձավոր Արևելքի շուրջ

Մերձավորարեւելյան կարգավորման հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը հունիսի 9-10-ին կայցելի Մոսկվա, բանակցություններ կանցկացնի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այդ մասին հաղորդել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։

«Առաջիկա զրույցի ընթացքում տեղի կունենա Հորդանան գետի Արեւմտյան ափի եւ Գազայի հատվածի շուրջ վերջին իրադարձությունների հանգամանալի քննարկում: Հատուկ ուշադրություն կդարձվի հնարավոր կոնսոլիդացվող քայլերին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի եւ ԵՄ-ի կազմում միջազգային միջնորդների մերձավորարեւելյան «քառյակի» գծով՝ նպատակամղված հակամարտող կողմերի միջեւ կայուն բանակցային գործընթացի շուտափույթ կարգավորմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հունիսի 8-ին հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում: Սմոլենսկի հրապարակում նշել են, որ «Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ եւ «քառյակի» մասնակից, ելնում է վերջնական կարգավիճակի բոլոր հարցերի քաղաքական լուծման այլընտրանքայնությունից՝ մերձավորարեւելյան կարգավորման միջազգային իրավական բազային համապատասխան, ներառյալ «երկու պետությունների՝ Պաղեստինի եւ Իսրայելի, սկզբունքը»:

«Այդ կապակցությամբ Ռուսաստանը կշարունակի ակտիվ ջանքեր ներդնել, որպեսզի, հենվելով այս տարվա մայիսի 21-ին հաստատված հրադադարի ռեժիմի վրա, նպաստել պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ ուղղակի երկխոսության սկսմանն ու առաջշարժմանը»,-հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս