Ռուսաստանը ապատեղեկատվության հիմնական աղբյուրն է:
Եվրամիությունն սկսում է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման պաշտոնական ընթացակարգը:
Փարիզի քաղաքագլուխ Անն Իդալգոն դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ դատապարտում էվերջերս մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները, բայց էր ցանկանա, որ երկրի իշխանությունները բողոքի ակցիաների արգելք սահմանեին։
Ամերիկյան կողմը Ռուսաստանի կողմից միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագրի խախտման ոչ մի կարգի ապացույցներ չի տրամադրել:
Հայաստանում Ռուսաստանի առեւտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն մեկնաբանել է ՀԿԵ եւ «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունների նկատմամբ իրավապահների շահերի հետ կապված իրավիճակը:
Եվրամիության երկրները պետք է ընդլայնեն եվրոյի գործածումը էներգետիկայի ոլորտում երրորդ երկրների եւ եվրոպական շուկայի մասնակիցների հետ գործարքներում:
Շվեյցարիայի աջ պահպանողական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ուելի Մաուերը, որը գլխավորում էր ֆինանսների ֆեդերալ դեպարտամենտը (նախարարությունը) ընտրվել է երկրի 2019 թվականի նախագահ:
Սլովակիան ռուս դիվանագետի է արտաքսել երկրից:
Բոլիվիայի Գերագույն դատարանը դեկտեմբերի 4-ին գործող նախագահ Էվո Մորալեսին եւ փոխնախագահ Ալվարո Գարսիային թույլատրել է իրենց թեկնածություններն անընդմեջ չորրորդ ժամկետի համար քվեարկության դնել սկզբնական ընտրություններում, որոնք նշանակված են 2019 թվականի հունվարին:
Ոստիկանությունն Իտալիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում եւ Հարավային Ամերիկայի մի քանի երկրներում 90 մարդու է ձերբակալել Նդրանգետա կալաբրիական մաֆիոզ կազմակերպության դեմ իրականացված գործողության շրջանակում:
Հայաստանում Միացյալ Նահանգների քաղաքականության հիմնական նպատակն է ամրապնդել Հայաստանի անկախ պետականությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած լսումների ընթացքում հայտարարել է Լին Թրեյսին, ում նախագահ Դոնալդ Թրամփն առաջադրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին:
Բաքվում կայացած հեռահաղորդակցության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ցուցահանդեսի շրջանակներում (BAKUTEL 2018) կազմակերպվել է քառակողմ հանդիպում, որին մասնակցել են Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության միջոցների նախարար Կոստանտին Նոսկովը, Իրանի հաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Շահզադ Գուի Արյուբին, Ադրբեջանի հաղորդակցության և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեն և Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ջահիթ Թուրանը։
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ունի բոլոր համապատասխան արժանիքներն Ամերիկայի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է ներգաղթյալների համար մաքսի սահմանման հնարավորությունը Միացյալ Նահանգների տարածքում ապաստանի ստացման դիմում տալու համար:
ԱՄՆ-ը պնդում է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը Եվրոպայի համար լավ հիշեցում դարձավ առ այն, թե ինչով է վատ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի կառուցման նախագիծը:
Ֆրանսիայում վառելիքի գների բարձրացման պատճառով բողոքի ընդգրկուն ակցիաները վկայում են Փարիզի՝ կլիմայի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման ճշտությունը:
Ցունամիի առաջացման սպառնալիք է հայտարարված Նոր Կալեդոնիայի ափերի մոտ տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո:
«Ակնհայտ է, որ որոշակի ընդհատակյա պայմանավորվածություն կամ համատեղ ընկալում կա կողմերի միջև ներկայիս իրավիճակի վերաբերյալ, հենց այդ պատճառով շփման գծում իրավիճակը համեմատաբար խաղաղ է»:
«Այս պաշտոնը չպետք է կռվախնձոր դառնա, հատկապես, երբ Հայաստանի թեկնածուն արդեն պաշտոնավարել է մի որոշ ժամանակ, և մյուս երկրները համաձայն չեն, որպեսզի երկրորդ թեկնածուն նշանակվի»,- ասում է Մալաշենկոն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Էդուար Ֆիլիպի քաղաքականության հավանության վարկանիշները 23 տոկոս եւ 26 տոկոս ռեկորդային ցածր ցուցանիշներ է արձանագրել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առևտրային բանակցություններ սկսելու մասին:
ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ֆրանսիայում չորս մարդ է զոհվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում:
Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես բենզինի եւ դիզվառելիքի գների աճի մորատորիում են սահմանում վեց ամսով:
Ավստրիան նշում է, որ 2019 թվականին իր գերակա խնդիրը կլինի լարվածության թուլացման անհրաժեշտությունը Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերություններում, որովհետեւ Եվրոպայում երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է սոսկ Մոսկվայի հետ համագործակցությամբ:
Ավելի քան 160 լցակայաններ են փակված՝ «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաների հետեւանքով վառելիքի մատակարարումների բացակայության պատճառով:
Իսրայելում դեկտեմբերի 4-ին կանանց համընդհանուր գործադուլ է հայտարարված կանանց նկատմամբ բռնության դեմ:
Մեծ Բրիտանիան կարող է միակողմանի կարգով հետ կանչել Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու ծանուցումը, քանի դեռ կողմերը պաշտոնապես «ապահարզանի» համաձայնագիր չեն կնքել:
Եվրոյի գոտու 19 երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են հասել եվրոգոտու բարենորոգման շուրջը:
Սիցիլիայի Մաֆիայի դեմ պայքարի վարչությունը դեկտեմբերի 4-ի առավոտյան իրականացրել է ընդգրկուն հատուկ գործողություն, որի ընթացքում ձերբակալվել են «Կոզա նոստրայի» 46 անդամներ, այդ թվում՝ գանգստերական սինդիկատի ենթադրյալ պարագլուխը՝ Սետիմինո Մինեոն: