
Մակրոնը կոչ է անում չչափազանցնել իրեն հարվածելու միջադեպի նշանակությունը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունիսի 8-ին իր դեմ իրականացված հարձակումն առանձին դրվագ է համարում: Այս մասին գրում է Le Dauphine պորտալը՝ ընդգծելով, որ նախագահը հորդորել է միջադեպի նշանակությունը չչափազանցնել:
Ֆրանսիայում երկու մարդ ձերբակալվել էր այն բանից հետո, ինչ նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման մասնակիցներից մեկը հարվածել է նրա դեմքին: Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում էր, թե ինչպես է Մակրոնը մոտենում քաղաքացիներին և սկսում քննարկել ինչ-որ հարցեր՝ բռնելով կանգնած տղամարդկանցից մեկի ձեռքը: Այդ պահին տղամարդը ինչ-որ բան է պատասխանում և հարվածում է նրա դեմքին:
Անվտանգության աշխատակիցները, հեռացնելով դեպքի վայրից նախագահին, գետնին էին տապալել նրան հարվածած տղամարդուն: