Բաժիններ՝

ՀՀ-ում նոր մեթոդաբանությամբ հնարավոր կլինի իրականացնել լաբորատոր կարողությունների ճշգրիտ գնահատում

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով՝ Հայաստան է ժամանել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության «Արդյունավետ անասնաբուժական ծառայություններ» ծրագրի «Կայուն լաբորատորիաներ» նախաձեռնության գնահատող խումբը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսաի գլխավորությամբ՝ փորձագետների խումբն առաջիկա տասն օրերի ընթացքում կիրականացնի մեր երկրում գործող անասնաբուժական ծառայությունների և ՍԱՏՄ-ի ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր կարողությունների գնահատման աշխատանքները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հյուրընկալելով գնահատող խմբին՝ Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդգծել է նախաձեռնության բացառիկ կարևորությունը Հայաստանի անասնաբուժական համակարգի արդիականացման ու միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթացում:

«Վստահ եմ, այն կնպաստի անասնաբուժական ծառայությունների հզորացմանը, լաբորատորիաների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին և կենդանիների ու հանրային առողջության առավել արդյունավետ պաշտպանությանը»,-նշել է ՍԱՏՄ ղեկավարը։

Դոկտոր Անդրե դե Օլիվեյրա Մենդոնսան, ողջունելով հայկական կողմի կառուցողական մոտեցումը, հույս է հայտնել, որ իրենց կողմից առաջին անգամ կիրառվող նոր մեթոդաբանությամբ կկարողանան իրականացնել լաբորատոր կարողությունների ճշգրիտ գնահատում և նպաստել Հայաստանում անասնաբուժական ու լաբորատոր ծառայությունների, որակի կառավարման համակարգերի բարելավմանը, աջակցել երկարաժամկետ զարգացման ռազմավարություն մշակելու, ինչպես նաև անձնակազմի մասնագիտական կարողությունները զարգացնելու հարցերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930