
ԱՄՆ-ն զինվորների և զինտեխնիկայի ավելի քան 50 տոկոսը դուրս է բերել Աֆղանստանից

Միացյալ Նահանգների զինված ուժերի և զինտեխնիկայի ավելի քան 50 տոկոսն արդեն դուրս է բերվել Աֆղանստանից: Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը:
«Նախագահ Ջո Բայդենի կողմից որոշման ընդունման պահից սկսած Պենտագոնը ռազմական բեռների տեղափոխման նպատակով իրականացրել է 500 թռիչք: Մեր գնահատականով՝ զինված ուժերի և զինտեխնիկայի դուրս բերումն րիրականացվել է ավելի քան 50 տոկոսով»,- ասվում է ԱՄՆ ԶՈՒ հայտարարության մեջ:
Բայդենն ապրիլի 14-ին հայտարարել էր ամերիկացի զինծառայողներին Աֆղանստանից դուրս բերելու իր ծրագրերի մասին՝ նշելով, որ մայիսին մեկնարկող ծրագիրը մտադիր են ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 11-ը:
Պենտագոնի տվյալներով՝ ապրիլի վերջին Աֆղանստանում կար 2500 ամերիկացի զինվոր և սպա: ՆԱՏՕ-ն ևս ուժերը դուրս է բերում Աֆղանստանից: