Բաժիններ՝

Աֆղանստանում զինյալներն սպանել են բրիտանա-ամերիկյան կազմակերպության 10 աշխատակիցների

Աֆղանստանում դիմակավոր զինյալներն սպանել են բրիտանա-ամերիկյան HALO Trust ոչ առեւտրային կազմակերպության առնվազն տասն աշխատակիցների, որը մասնագիտացած է ականնեի եւ չպայթած ռազմամթերքի վնասազերման բնագավառում, եւս 14 աշխատակից վիրավորվել է: Հունիսի 9-ին այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուներ։

Աֆղանստանի պաշտոնատար անձինք կարծում են, որ հարձակումը կատարվել է «Թալիբան» շարժման զինյալների կողմից: 1TV-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի Բաղլանի նահանգում: HALO Trust-ը հիմնվել է 1988 թվականին եւ արկերի ականազերծման ու վնասազերծման աշխատանքներ է կատարում ամբողջ աշխարհում: Կազմակերպության հաստիքակազմն ունի ավելի քան 8 հազար աշխատակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս