ԱՄՆ-ում հավանություն են տվել Ալցհեյմերի հիվանդության դեմ նոր պատրաստուկին
ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի սանիտարական վերահսկողության վարչությունը (FGA) հավանություն է տվել Ալցհեյմերի հիվանդության դեմ Biogen ընկերության Aduhelm պատրաստուկին: Այդ մասին հաղորդել է Axios-ը։ Դեղամիջոցներով բուժման արժեքը կկազմի տարեկան 56 հազար դոլար: Aduhelm-ը դարձել է Ալցհեյմերի հիվանդության դեմ հավանության արժանացած առաջին պատրաստուկը վերջին 18 տարվա ընթացքում:
Դրա հետ մեկտեղ նշվում է, որ դեռ չկան նոր դեղորայքի օգնությամբ հիշողության եւ ուղեղի աշխատանքի վատթարացման կանխման ապացույցներ: Aduhelm-ը պատրաստուկ է ներքին ընդունման համար, որը պետք է ներարկվի միայն բժշկի կողմից: DFA-ն նաեւ նախազգուշացնում է, որ դեղորայքի կողմնակի ազդեցությունների թվում կարող են լինել ուղեղի այտուց եւ արնահոսություն: Գերատեսչությունը դեղամիջոցին հավանություն է տվել արագացված ընթացակարգով, որը նշանակում է, որ Biogen ընկերությունը պետք էանցկացնի պատրաստուկի օգտակարության լրացուցիչ փորձարկումներ:
Դրա հետ մեկտեղ դեղորայքը կարգելվի, եթե չապացուցվի նրա արդյունավետությունը, սակայն մինչ այդ Aduhelm-ը կգտնվի վաճառքում: DFA-ում նշում են, որ պատրաստուկին հավանություն տալիս օգտագործել են գիտականորեն հիմնավորված մոտեցում, թեեւ ԱՄՆ-ի գիտնականներն ու բժիշկները համաձայն չեն այդ որոշման հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: