Բաժիններ՝

Աֆղանստանում ռազմական ուղղաթիռ է ընկել, զոհվել է երեք մարդ

Աղետի է ենթարկվել Աֆղանստանում ռազմաօդային ուժերի ուղղաթիռը, երեք զինվորականներ զոհվել են, եւս մեկը վիրավոր է: Այդ մասին հաղորդել է TOLO News հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը: Նախարարության հայտարարության համաձայն, Մի-17 ուղղաթիռը հունիսի 8-ի գիշերն աղետի է ենթարկվել Աֆղանստանի կենտրոնական մասում գտնվող Վարդաքի նահանգի Ջաղաթուի շրջանում:

Պատահարի վայր է ուղարկվել ուղղաթիռ՝ տուժածին հիվանդանոց տեղափոխելու համար: Հեռուստաալիքի տվյալներով, ուղղաթիռի կործանման համար պատասխանատվությունն ստանձնել է «Թալիբան» արմատական շարժումը: Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի եւ «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը, որն ավելի վաղ, ըստ վերջին տվյալների, վերահսկում էր երկրի գյուղական շրջանները եւ հարձակում ծավալում խոշոր քաղաքների վրա: Դրան զուգահեռ Աֆղանստանում իր ազդեցությունն է ուժեղացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

Աֆղանստանի պաշտպանության ու անվտանգության ազգային ուժերն ամբողջ երկրում համատեղ գործողություններ են անցկացնում ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ: 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քատարի մայրաքաղաք Դոհայում Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան»-ի միջեւ մեկնարկել են հաշտության բանակցությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս