Ուկրաինան հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցում է Ֆրանսիայի հետ

Ուկրաինան և Ֆրանսիան բանակցություններ են վարում Ուկրաինայի տարածքում SCALP հրթիռների արտադրության արտոնագիր տրամադրելու շուրջ։ Ինչպես տեղեկացնում է Euronews-ը, այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայլո Ֆեդորովը՝ նշելով, որ Կիևը առաջընթաց է գրանցում բանակցություններում։

Ֆրանսիական SCALP թևավոր հրթիռները նման են բրիտանական Storm Shadow-ին և ունեն մինչև 250 կմ կրակային հեռահարություն։ Փարիզն առաջին անգամ համաձայնվեց դրանք Ուկրաինային մատակարարել 2023 թվականի հուլիսին՝ Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո։ Այդ ժամանակվանից ի վեր՝ Կիևը SCALP հրթիռներն օգտագործել է Ռուսաստանում և Ղրիմում գտնվող թիրախներին հարվածելու համար։

«Իսկապես բանակցություններում առաջընթաց կա, բայց դեռ վաղ է որևէ վերջնական բան ասել, քանի որ սա բարդ գործընթաց է, որը ներառում է մտավոր սեփականություն, արտադրության մեկնարկ և այլն; Այս առումով որոշակի բյուրոկրատիա է ներգրավված», – ասել է Ֆեդորովը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930