Ֆինլանդիայի ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության ﬕջոցառուﬓերը մայրաքաղաք Հելսինկիի օդանավակայանում և կայարաններում Տուրկու քաղաքում տեղի ունեցած հարձակուﬕց հետո:
«Մենք նաև գիտենք, որ ահաբեկչությանը հնարավոր է հաղթել, նրան կարելի է հաղթել միասնության շնորհիվ, ոստիկանական գործողություններով, կանխիչ միջոցառումներով, միջազգային աջակցությամբ և մեր քաղաքակրթության արժեքները պաշտպանելու վճռականությամբ»,- ասել է նա:
«Մենք տեղեկություններ ենք փնտրում երեխայի մասին, որը կորել է, և որը Բրիտանիայի քաղաքացի է»,-ասել է նա: Նաև, նրա խոսքով, ահաբեկչական գործողության հետևանքով տուժած բրիտանացիների թիվը կարող է աճել:
Ահաբեկչական գործողությունների կատարողները եղել են 12 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբի անդամներ: Ըստ վերջին տվյալների՝ նրանցից հինգը ոչնչացվել են Կամբրիլսում ահաբեկչության փորձ կատարելիս, ներկայում չորսը ձերբակալված են, ևս երեքը ազատության մեջ են գտնվում:
Եվրամիության (ԵՄ) երկրներից աշխատանքային միգրանտներին կարող են մերժել Մեծ Բրիտանիայում նպաստների ստացման իրավունքի հարցում, եթե նրանք առնվազն չորս տարի չեն աշախատել երկրում:
Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Իսպանիայի Բարսելոնա և Կամբրիլս քաղաքներում կատարված ահաբեկչական երկու գործողության հետեւանքով զոհվել և տուժել են 33 երկրների քաղաքացիներ:
Բարսելոնայում և Կամբրիլսում ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել կամ վերքեր են ստացել 34 երկրների քաղաքացիներ: Այդ մասին հայտնել է Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Հրապարակում մի քանի հազար մարդ էր հավաքվել: Արարողությանը մասնակցել են Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը, Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը, Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը, Բարսելոնայի ալկալդ (քաղաքագլուխ) Ադա Կոլաուն, Իսպանայի քաղաքական կուսակցությունների ղեկավարներ:
Հաղորդվում է, որ Օսինն օգոստոսի 15-ին տնից դուրս է եկել և չի վերադարձել:
Խոնարհված են Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդարանի եւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանների շենքերի դրոշները ի նշան սգո Բարսելոնայում կատարված ահաբեկչության կապակցությամբ:
Այս շաբաթվա սկզբին Վրաստանի նախկին նախագահ, ինչպես նաև Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է սեպտեմբերի 10-ին Ուկրաինա վերադառնալու մտադրության մասին:
Ռուսաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Զիգմար Գաբրիելը օգոստոսի 18-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կորեական թերակղզու իրադրությունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին:
Բարսելոնայում իրականացված ահաբեկչական գործողության տուժածների թվում հայտնվել են նաև Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Քուվեյթի, Պակիստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆիլիպինների, Էկվադորի ներկայացուցիչները:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների և հոգևոր դասի անունից վշտակցություն է հայտնել Իսպանիայի թագավորին, իշխանություններին և բարեսեր ժողովրդին:
Նախնական տվյալներով՝ 17-ամյա Ուքաբիրը գողացել է փաստաթղթերն իր ավագ եղբայր Դրիսից՝ երկու ֆուրգոն վարձակալելու համար:
Բարսելոնայում և Կամբրիլսում ահաբեկչական գործողությունների կատարողները 12 մարդուց բաղկացած ահաբեկչական խմբի անդամներ էին:
Նախօրեին Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ճապոնիայի արտգործնախարարության և պաշտպանության գերատեսչությունների միջև տեղի էր ունեցել 2+2 ձևաչափով հանդիպում: Գլխավոր թեմաներն էին անվտանգության և միջազգային իրադրության հարցերը: Ճապոնիայի երկու նախարարներ էլ իրենց պաշտոնները զբաղեցրել են օգոստոսի սկզբին:
Ка-32A11BC ուղղաթիռները նախատեսված են հատուկ որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու համար:
Մետրոյի Պորտ դե լե Շապել կայարանի մերձակայքում գործողությունն սկսվել է վաղ առավոտյան: Ճամբարի՝ ընդհանուր թվով 2,2 հազար բնակիչներին տարաբնակեցրել են Ֆրանսիայի մայրաքաղաքային տարածաշրջանի 18 հաստատություններում:
Բարսելոնայի Պլասա դե Կատալունիա կենտրոնական հրապարակում տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին) լռության րոպե է հայտարարվելու օգոստոսի 17-ին կատարված ահաբեկչության զոհերի հիշատակին:
Օգոստոսի 17-ին միկրոավտոբուսը հետիոտներին վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլա փողոցում: Ըստ վերջին տվյալների, զոհվել է 13 մարդ, տուժածների թիվը հարյուրից ավելի է: Վարորդին հաջողվել է ճողոպրել հանցագործության վայրից: Ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:
Օգոստոսի 17-ին առնվազն 13 մարդ է զոհվել և ավելի քան 100-ը վնասվածքներ ստացել այն ֆուրգոնի անիվների տակ, որը Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Ռամբլայի ճեմուղում իր տակ Է առել բազմությանը: Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողություն, իսկ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Ֆելիպե Վեցերորդին Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի և վիրավորների պատճառ է դարձել:
Թուրքիայի սահմանակից Բուլղարիան հանդիսանում է «Բուլղարական երթուղու» մի մասը, որով փախստականները փորձում են հասնել Արևմտյան Եվրոպա: Բուլղարական կողմի հավաստմամբ` բուլղարա-թուրքական սահամանային պատի կառուցումից հետո փախստականների անօրինական Բուլղարիա անցնելու դեպքերը զգալիորեն նվազել են:
Ուկրաինայի քաղաքներում համաշխարհային պրոլետարիատի առաջնորդի ոչ մի հուշարձան չի մնացել: Այս մասին «Լիգա» հրատարակությունում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Վլադիմիր Վյատրովիչը:
Երկու ամիս առաջ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) Կատալոնիայի ոստիկանությանը նախազգուշացրել էր Բարսելոնայում ահաբեկչական գրոհների սպառնալիքի մասին:
Գործող նախագահը ժողովրդականությամբ զգալիորեն զիջում է ամերիկացի մյուս հանրապետական առաջնորդներին: Օրինակ, ԱՄՆ-ի այն բնակիչների բաժինը, որոնք դրական են գնահատում Ջորջ Բուշ-կրտսերին, կազմում է 53 տոկոս: Թրամփի համար համապատասխան ցուցանիշը 38 տոկոս է:
Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյին Ինդոնեզիայի անկախության օրվա կապակցությամբ:
«ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներն իրենց խորը ցավակցությունն ու կարեկցանքն են հայտնում զոհվածների ընտանիքներին ու Իսպանիայի կառավարությանը: Նրանք նաև շուտափույթ ապաքինում են մաղթում բոլոր տուժածներին»,- ասված է հաղորդագրության մեջ: