Պակիստանում ուսումնական կենտրոն է փլուզվել․ զոհվել է 14 երեխա, կան տասնյակ վիրավորներ

Պակիստանի Լահոր քաղաքում ուսումնական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 14 երեխա, հայտնում է տեղական Ary News հեռուստաալիքը։

Ամենափոքր զոհը եղել է 5 տարեկան, իսկ ամենամեծը՝ 16 տարեկան։

Ըստ Ary News-ի՝ փլուզման պահին կենտրոնում գտնվել է մոտ 35 երեխա։ Փլատակներից արդեն դուրս են բերվել 20 երեխա և մեկ ուսուցիչ։

12 երեխա տեղափոխվել է հիվանդանոց։ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ֆարուկ Ահմեդի տվյալներով՝ նրանք գտնվում են ծանր վիճակում։

Ոստիկանությունը ձերբակալել է ուսումնական կենտրոնի երկու եղբայր սեփականատերերին։ Ընդհանուր առմամբ, անփութության գործով ձերբակալվել է 5 մարդ, ևս մեկ համասեփականատիրոջ որոնումները շարունակվում են։

Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառը կարող էր լինել շենքի տանիքում իրականացվող շինարարական աշխատանքները․ այնտեղ հող և այլ նյութեր էին ավելացվել, ինչի հետևանքով կառույցի վրա ծանրաբեռնվածությունը մեծացել էր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930