 
                        5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ
 
                                    Սեյսմոլոգները հունիսի 9-ին 5 մագնիտուդով երկրաշարժ են գրանցել Ճապոնիայի Հոնսյու կղզու ափերի մոտ: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Այդ կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հատինոհե քաղաքից 78 կիլոմետր դեպի հարավ – արեւելք, որտեղ բնակվում է շուրջ 239 հազար մարդ: Օջախն ընկած է եղել 50 կիլոմետր խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        