Բաժիններ՝

Հնդկաստանի արևելքում մեկ օրում շուրջ 30 մարդ է զոհվել կայծակի հարվածներից

Հնդկաստանի Արեւմտյան Բենգալիայի արեւելյան նահանգի առնվազն 27 բնակիչ է զոհվել վերջին 24 ժամում կայծակի հարվածներից: Հունիսի 8-ին այդ մասին հայտնել է The Times of India թերթը։

Զոհվել են նահանգի վեց օկրուգների բնակիչներ, զոհվածների թվում երեքը կանայք են: Տեղական իշխանությունների տեղեկատվությամբ՝ պատահարի պատճառն այն է, որ մարդիկ ամպրոպին շարունակում են աշխատել դաշտում, չնայած արտակարգ ծառայությունների կողմից բարձր մակարդակի վտանգի հայտարարմանը:

Արեւմտյան Բենգալիայի կառավարությունը ցավակցություննեէ հայտնել զոհվածների ընտանիքներին եւ նահանգի բնակիչներին հորդորել է պահպանել անվտանգության միջոցները տարածաշրջանում շարունակվող տեղատարափ անձրեւների եւ ամպրոպների պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս