Բաժիններ՝

Խափանումներ են տեղի ունեցել համաշխարհային խոշոր կայքերի աշխատանքում

Հունիսի 8-ին խափանումներ են դիտվել համաշխարհային մի շարք խոշոր կայքերի, այդ թվում նաեւ առաջատար ԶԼՄ-ների աշխատանքում։

Մասնավորապես, խնդիրներ են առաջացել, կապված Amazon-ի եւ Reddit-ի կայքերի, ինչպես նաեւ ամերիկյան եւ բրիտանական խոշոր ԶԼՄ-ների ինտերնետ-տարբերակների հետ, ինչպիսիք են՝ CNN հեռուստաալիքը, New York Times, Guardian, Financial Times, Independent թերթերը:

Չի բացվել նաեւ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը: Փորձելով բացել վերը նշված կայքերը, հաղորդագրություն է հայտնվել 503 սխալի վերաբերյալ, ինչը մատնանշում է սերվերի հետ կապված խնդիրը: Առայժմ խափանման պատճառի մասին տվյալներ չկան: Հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան իր հերթին հաղորդում է որ այդ միջադեպը կարող է կապված լինել Fastly ամպային հաշվումների մատակարարի հետ, որը պահպանում է բազմաթիվ խոշոր կայքեր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս