Իսպանիան սկսել է ընդունել COVID-19-ի դեմ լրիվ պատվաստում ստացած զբոսաշրջիկների
Իսպանիան հունիսի 7-ից սահմանները բացում է այն զբոսաշրջիկների համար, որոնք ստացել COVID-19-ի դեմ պատվաստման ամբողջական ցիկլը: Այդ մասին հաղորդել է իսպանական RTVE հեռուստառադիոընկերությունը։
RTVE-ն նշում է, որ Pfizer-ի, Moderna-ի, AstraZeneca-ի եւ Janssen-ի արտադրության պատվաստանյութեր (հավանություն են ստացել Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից) ստացած զբոսաշրջիկների հետ հավասարապես Իսպանիա կարող են այցելել չինական Sinopharm-ի եւ Sinovac-Coronavac-ի պատրաստուկներով պատվաստված անձինք:
Առողջապահության եւ ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված փաստաթղթի համաձայն, որը հունիսի 5-ին հրապարակվել է «Պաշտոնական պետական բյուլետենում», զբոսաշրջիկը, որը ցանկանում է այցելել Իսպանիա, նախապես պետք էներկայացնի պատվաստման ամբողջական ցիկլ անցնելու հաստատումը, որն արվել է երկիր մուտք գործելուց առաջ առնվազն 14 օրվա ընթացքում: Զբոսաշրջիկն այն պետք է ներկայացնի ինչպես Իսպանիա ուղեւորվելուց առաջ, այնպես էլ անձնագրային հսկողություն անցնելիս:
Բացի այդ, Իսպանիան զբոսաշրջիկների համար աստիճանաբար բացվելու շրջանակներում հունիսի 7-ից նաեւ թույլատրել է ճամփորդանավերի կառանում երկրի նավահանգիստներում:
Միեւնույն ժամանակ չեն կարողանա Իսպանիա մուտք գործել Բրազիլիայից, Հնդկաստանի եւ Հարավաֆրիկյան Հանրապետությունից ժամանող զբոսաշրջիկները՝ այս երկրներում բարդ համաճարակաբանական իրադրության պատճառով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: