Լիտվայում վարչապետ է նշանակվել նախորդ կառավարության հրաժարականից հետո

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Մինդաուգաս Սինկևիչուսին նշանակել է կառավարության ղեկավար․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից։

«Նախագահը Սինկևիչուսին նշանակել է վարչապետ և հանձնարարել է նրան 15 օրվա ընթացքում ձևավորել կառավարություն՝ ներկայացնելով կաբինետի թեկնածուներին հաստատման համար», – ասված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ երկրի նախկին վարչապետ Ինգա Ռուգինենեն ստիպված եղավ հրաժարական տալ հունիսի 23-ին՝ իշխող կոալիցիայում տեղի ունեցած փոփոխությունների պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930