Իրանի ԱԳՆ–ն Ռյուտեի հայտարարությունների մասին. Դրանք աջակցություն են ԱՄՆ-ի հնարավոր հարվածներին
Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարություններն ընկալվում են որպես ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության դեմ հնարավոր հարվածներին աջակցություն։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նա նաև քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ մեղադրելով վնասված միջուկային օբյեկտներ մուտքի հարցում «անփութություն» ցուցաբերելու համար։ Բաղային ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին կոչ է արել կենտրոնանալ իր անմիջական պարտականությունների կատարման վրա։

