
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրվել է Գուտերեշի թեկնածությունը

Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը երաշխավորել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերանշանակել Անտոնիո Գուտերեշի թեկնածությունը, ում պաշտոնավարման առաջին ժամկետը լրանում է 2021 թվականի վերջին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անվտանգության խորհրդում իր աղբյուրը:
«Այո, հաստատել են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այժմ պետք է որոշում ընդունի Գուտերեշի թեկնածության վերաբերյալ:
Քանի որ գլխավոր քարտուղարի թեկնածուն մեկն է, ամենայն հավանականությամբ Գլխավոր ասամբլեայի բանաձևն ընդունվել է առանց քվեարկության:
Առաջին անգամ Գուտերեշը նշանակվել է ՄԱԿ_ի գլխավոր քարտուղարի պաշտոնում 2017 թվականի հունվարի 1-ին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընտրվում է 5 տարի ժամկետով: Գուտերեշը կառույցի 9-րդ գլխավոր քարտուղարն է: