Հայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ՝ Տիգրան Դադունցը և Օկսաննա Աբրահամյանն ընդունել են Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությանը։

​Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին։ Նշվել է, որ Արդարադատության նախարարությունը ևս ներգրավված է վիզաների ազատականացմանն ուղղված գործողությունների ծրագրից բխող միջոցառումներում, որոնք ներառում են, մասնավորապես, անձնական տվյալների պաշտպանության, հակակոռուպցիոն քաղաքականության և իրավական փոխօգնության ոլորտների զարգացումը:
​Քննարկվել են նաև Արդարադատության նախարարության բարեփոխումների առաջնահերթությունները, որոնք ներառում են դատական և իրավական բարեփոխումները:

Հանդիպման ընթացքում առանձին անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգի թվայնացմանը։ Ընդգծվել է, որ Հայաստանի համար Էստոնիայի փորձը կարևոր ուղենիշ է, քանի որ այն հիմնված է տեխնոլոգիական նորարարությունների, ամուր իրավական հիմքերի և արդյունավետ ինստիտուցիոնալ լուծումների վրա:

​Կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության ընդլայնումը՝ ներառյալ թվային արդարադատության, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև վեճերի լուծման արդյունավետ եղանակների շուրջ փորձի փոխանակման ուղղություններով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930