Բաժիններ՝

Մյանմայում 12 մարդ է զոհվել ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով. Reuters

Հունիսի 10-ին առնվազն 12 մարդ է զոհվել Մյանմայի Մանդալազյ քաղաքի շրջանում ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքի հրշեջ ծառայությունը։ Օդանավի տիպի մասին տեղեկավություն առայժմ չեն հայտնում:

«Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով զինվորականների, նշում է, որ ինքնաթիռում եղել է 14 մարդ, իսկ աղետը տեղի է ունեցել վատ եղանակի պայմաններում: Այժմ արտակարգ պատահարի վայրում կատարվում է փրկարարական գործողություն, երկու մարդ հոսպիտալացվել է, նշում է գործակալությունը:

Դրա հետ մեկտեղ Մյանմայի Mizzima անկախ պորտալը Facebook-ի իր էջում հայտնել է, որ ոչ մեծ ինքնաթիռում, որը թռել է Նեյփիդոյի օդանավակայանից, ընդամենը եղել է 12 մարդ, որոնցից ութը զոհվել է: Պորտալի տվյալներով՝ զոհերի թվում կարող են լինել բարձրաստիճան զինվորականներ, սկայն Mizzima-ն ընդգծում է, որ այդ տեղեկատվությունն առայժմ հաստատված չէ: Չինաստանի CGTN հեուստաալիքը, վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցներն, իր հերթին հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 16 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս