Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029թ. հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը

Մեծ Բրիտանիան մեծացնում է պաշտպանության ծախսերը՝ պլանավորելով 2029 թվականից հետո դրանք հասցնել ՀՆԱ-ի մինչև 3%-ին: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Քիր Սթարմերը՝ ներկայացնելով պաշտպանության ներդրումային ծրագիրը:

«Մենք ծախսերը 2024 թվականի ՀՆԱ-ի 2,3%-ից մեծացնում ենք մինչև 2,7% և շարժվում ենք դեպի այն մակարդակը, որ խորհրդարանի հաջորդ գումարմանը դրանք հասցնենք մինչև 3%-ի», – Սթարմերի խոսքերն է մեջբերում Sky News-ը:

Մեծ Բրիտանիայում հաջորդ խորհրդարանական  ընտրությունները պետք է տեղի ունենան 2029 թվականին:

«Դա պետք է լինի թիվ մեկ առաջնահերթությունը պետական ​​ծախսերի հաջորդ վերանայման ժամանակ», – հավելել է վարչապետը:

Sky News-ը նաև հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը հայտնել է երկրի պաշտպանությանը լրացուցիչ 15 միլիարդ ֆունտ ստեռլինգ (19,8 միլիարդ դոլար) հատկացնելու մասին։ Դա նշանակում է, որ այս հոդվածով ծախսերի ընդհանուր մակարդակը կհասնի մինչև գրեթե 300 միլիարդ ֆունտ ստեռլինգի հետագա չորս տարվա համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930