Տավուշի խնդիրը դո՛ւ բարձրացրեցիր՝ խո՞սք էիր տվել… Չեմ բացառում, որ թուղթ էլ ես ստորագրել, բանավոր էլ ես պայմանավորվել Ալիևի հետ. Կարեն Բեքարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն է:
Բանախոսը համոզված է.
- Նիկոլ Փաշինյանի պարագայում մենք գործ ունենք չափեր չճանաչող ցինիզմի հետ:
- Խնդրո առարկա անձի (Նիկոլ Փաշինյանի,-հեղ.) հարգանքը սեփական հանրության նկատմամբ զրո է:
- Անկանխատեսելիության այսպիսի վիճակում երկիրը չի եղել անկախությունից ի վեր:
- Լևոն Տեր-Պետրոսյանի համար ժամանակը կանգ է առել 1998-ին:
- Դեմարկացիայի խնդիրը ի՛նքդ բերեցիր օրակարգ, Տավուշի խնդիրը դո՛ւ բարձրացրեցիր՝ խո՞սք էիր տվել:
- Աշխարհաքաղաքական ավանտյուրա մտար Արևմուտք-Ռուսաստան շահերի բախման մեջ, Ռուսաստանի, Իրանի երեսին թքեցիր, ադրբեջանական, թուրքական շահը սպասարկեցիր՝ էս չե՞ս արել:
- Եթե այս իշխանությունը վերարտադրվի, Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր ակնկալիքները մեր երկրից 5 տարվա ընթացքում ապահովվելու են:
- «Հրաման կատարելով՝ երկի՞րն էիք ջախջախում, ինչու՞ չէիք դիմակայում»,-Կարեն Բեքարյանն իր խոսքն ուղղում է ՀՀ արտգործնախարարներին և փոխարտգործնախարարներին:
- Ես չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը թուղթ էլ է ստորագրել, բանավոր պայմանավորվածություն էլ է ունեցել Ալիևի հետ: