
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքի ուղղությամբ

Իսրայելական ինքնաթիռները լույս հունիսի 9-ի գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Սիրիայի տարածքի ուղղությամբ: Այդ մասին հաղորդել են սիրիական պաշտոնական ԶԼՄ-ները
Ենթադրվում է, որ իսրայելական ավիացիան գործել է Լիբանանի օդային տարածքից: Այն, թե ինչն է եղել հարվածների թիրախը, դեռ չի հաղորդվում: Իսրայելական կողմը, ինչպես դա լինում է նմանօրինակ դեպքերի մեծամասնության ժամանակ, չի մեկնաբանում սիրիական կողմի այս հաղորդագրությունները: Իսրայելի ռազմաօդային ուժերը կանոնավորապես հարվածներ են հասցնում Սիրիայի տարածքի ուղղությամբ: Սովորաբար թիրախ են հանդիսանում այն օբյեկտները, որոնք կապ ունեն Դամասկոսին օգնող «Հըզբոլլահ» շարժման մարտիկների կամ Իրանի եւ Սիրիայում գտնվող նրա ռազմական խորհրդականների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: