Քաղաքական աճպարարություն, սպեկուլյացիա. Փաշինյանը բացահայտ սատանա է. Արտաշես Գեղամյան

Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրն «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն է։

Բանախոսը համոզված է.

  • Հայաստանի ապակայունացման խնդիրն Արևմուտքի համար օրակարգային է դարձել 2008 թվականից:
  • Մինչև չվերլուծենք 2008-2018 թվականներին Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, լիարժեք չենք պատկերացնի, թե ինչպես մեր երկրում հեղաշրջում իրականացվեց:
  • Փաշինյանն ամեն ինչ անում է մարդկանց ուշադրությունը մեր երկրի անվտանգությանը սպառնացող խնդիրներից շեղելու համար:
  • Քաղաքական աճպարարություն, սպեկուլյացիա. Փաշինյանը բացահայտ սատանա է:
  • Նիկոլ Փաշինյանի թասիբն ադրբեջանցի լրագրող Թոֆիկ Աբասովն է պաշտպանում:
  • Ադրբեջանցի լրագրող Թոֆիկ Աբասովը դարդ է անում, որ Սերժ Սարգսյանը Նիկոլին մեղադրում է պարտության մեջ:
  • 2018-ին ոչ թե հեղափոխություն, այլ հեղաշրջում է եղել՝ դրսից ներմուծված:
  • Հակաազգային իշխանությունից ազատվելը յուրաքանչյուր ողջամիտ քաղաքական ուժի գերխնդիրը պետք է լինի:
  • Ենթադրում եմ՝ հունիսի 21-ին Փաշինյանը կհրավիրվի ՀՔԾ, և կսկսվի դարի քննությունը:
  • Նիկոլը ոչ թե գործակալ, այլ ընդամենը բութ գործիք է: Նա արեց այն, ինչ մեր երկրում 2 տասնամյակ չէր հաջողվել անել արևմտյան գաղտնի ծառայություններին:

Տեսանյութեր

Լրահոս