«Պատրաստ ենք օգնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման հարցում». ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար

ԱՄՆ-ն պատրաստ է տեխնիկական աջակցություն տրամադրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման համար:

Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, փոխանցում է minval.az-ը։

«Սահմանագծումը շատ կարևոր է: Դա բոլորին օգուտ կբերի: Այս գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք:

Բոլորս պետք է մտահոգված լինենք իրավիճակի վատթարացման հավանականությամբ: Մենք երկու կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ լուծել այս հարցը, ինչպես նաև վերադառնալ առարկայական բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության ներքո»,- ասել է Ռիկերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930