ՌՏՕԱ-ում պատմել են, թե քանի օտարերկրացի է ցանկանում պատվաստում ստանալ Ռուսաստանում
Մի քանի հազար օտարերկրացիներ պատրաստ են ժամանել Ռուսաստան, որպեսզի պատվաստվեն կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի (ՌՏՕԱ) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն՝ հանդես գալով «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:
Լոմիձեն ՊՄԻՀ-2021-ի (Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով) կուլուարներում ՌԻԱ Նովոստիի համար մեկնաբանության մեջ հայտնել է, որ պատվաստանյութային զբոսաշրջությունը Ռուսաստանում կարելի է արմատավորել մեկ ամսվա ընթացքում: Առաջին հերթին, նրա խոսքով, դա հնարավոր է այն երկրների հետ, որոնց հետ Ռուսաստանը բաց ավիահաղորդակցություն ունի. դրանք 43-ն են:
«Բավականին մեծ է այն անձանց քանակությունը, որոնք ցանկանում են պատվաստանյութ ստանալ. խոսքն, այնուամենայնիվ, առավելապես «Սպուտնիկ»-ի մասին է: Մեզ համար առայժմ դժվար է խոսել այն մասին, որ դա ինչ-որ միլիոնի հասնող հնարավոր հոսք է, բայց նրանց թիվը մի քանի հազար է կազմում տարբեր երկրներից»,-ասել է Լոմիձեն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով ՊՄՏՀ-ում, կառավարությանը հանձնարարել է՝ մշակել Ռուսաստանում օտարերկրացիների համար կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ վճարովի պատվաստում կազմակերպելու հարցը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կարող է օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն ընձեռել՝ ժամանելու Ռուսաստան եւ այստեղ պատվաստում ստանալ: