Բաժիններ՝

Իտալիան առաջիկա շաբաթներին Աֆղանստանից լիովին դուրս կբերի իր զինվորականներին

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում իտալական զորակազմն առաջիկա շաբաթներին լիովին կհեռանա այդ երկրից: Ինչպես հունիսի 9-ին հայտնել է La Stampa թերթը, այնտեղ մնացած 800 զինծառայողների 20 տոկոսն արդեն վերադարձել է հայրենիք։

Հանրապետության պաշտպանության նախարար Լորենցո Գուերինին Հերաթում, որտեղ բազավորված են իտալացիները, հունիսի 8-ին մասնակցել է տեղական ռազմակայանում ազգային դրոշի իջեցման խորհրդանշական արարողությանը: Նա նշել է, որ կարեւոր է թույլ չտալ Աֆղանստանի վերածումն «ահաբեկչության կենտրոնի», ինչպես նաեւ հայտնել է, որ կշարունակվի անվտանգության տեղական ուժերի պատրաստումն այդ երկրում «մինչեւ հիմա ձեռք բերված նպատակների պահպանման համար»:

Իտալական զորակազմը, որի թվաքանակը հասել էր ավելի քան 900-ի, գրեթե 20 տարվա ընթացքում Աֆղանստանում է գտնվել երեք առաքելությունների կազմում, եւ չնայած ներկայությունը վերջացնելու բազմակի փորձերին, Իտալիայի իշխանությունները հետաձգում էին դուրսբերումն ԱՄՆ-ի խնդրանքով: Այդ ժամանակամիջոցում այնտեղ զոհվել է 54 իտալացի: Զրակազմի դուրսբերումն իրականացվում էավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի եւ ՆԱՏՕ-ի ղեկավարության ընդունած որոշմանը համապատասխան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս