Լեհաստանը մտադիր Է հարավկորեական հաուբիցներ եւ տանկեր տեղակայել երկրի արեւելքում
Լեհաստանը մտադիր Է Հարավային Կորեայից մատակարարվող հաուբիցներ եւ տանկեր տեղակայել երկրի արեւելքում:
Այդ մասին հոկտեմբերի 19-ին Twitter-ում հայտարարել Է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
«Սկսվել են Հարավայից Կորեայից սպառազինությունների մատակարարումները: Առաջին 24 K9 հաուբիցներն արդեն ընթանում են Լեհաստան եւ շուտով ծառայելու են երկրի արեւելքի զորամասերում»,-նշել Է նախարարը, հավելելով նաեւ, որ «առաջին տասը K2 տանկերը շուտով կամրապնդեն արեւելյան թեւը»:
Լեհաստանն օգոստոսի վերջին Hanwha Defense-ի հետ պայմանագիր Է ստորագրել K9A1 տեսակի ավելի քան 600 ինքնագնաց հաուբիցների մատակարարումների շուրջ: Առաջին մեքենաները պետք Է հասցվեն դեռ ընթացիկ տարում: Պայմանագիրը լիովին պետք Է իրագործվի մինչեւ 2026 թվականը: Նաեւ օգոստոսի վերջին Լեհաստանը հարավկորեական Hyundai Rotem կոնցեռնի հետ ստորագրել Է K2 180 տանկեր մատակարարելու համաձայնագիր, որոնք երկիրն ստանալու Է 2022-2025 թվականներին: Պատվիրվել Է այդ թվում՝ լոգիստական փաթեթ, ուսուցման ծրագիր եւ արկերի պաշար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: