
ԱՄՆ-ում նավթի պաշարները մեկ շաբաթվա ընթացքում նվազել են 1,72 մլն բարելով

ԱՄՆ-ում նավթի առևտրային պաշարներն անցյալ շաբաթ նվազել են 1,72 մլն բարելով: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարության շաբաթական զեկույցի տվյալները։
Բենզինի ապրանքային պաշարները նվազել են 114 հազար բարելով և կազմել 209,37 մլն բարել։ Թորման առևտրային պաշարներն ավելացել են 124 հազար բարելով։
Փորձագետներն ակնկալում էին նավթի պաշարների ավելացում 2,5 մլն բարելով, բենզինի պաշարների անկում 2 մլն բարելով և թորման պաշարների անկում 2 մլն բարելով։