Բաժիններ՝

Պակիստանը համերաշխություն Է հայտնել Սաուդյան Արաբիային ՕՊԷՔ+ի որոշման առնչությամբ

Պակիստանը համերաշխություն է հայտնել Սաուդյան Արաբիային ԱՄՆ-ի կառավարության կողմից քննադատության ֆոնին, որը կապված է նավթարդյունահանման կրճատման շուրջ ՕՊԷՔ+ի անդամ պետությունների որոշման հետ։

«Հայտարարությունների ֆոնին, որոնք Թագավորության (Սաուդյան Արաբիա) դեմ արվել են ՕՊԷՔ+ի որոշման համատեքստում, Պակիստանը համերաշխություն է հայտնում Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը: Մենք գնահատում ենք Սաուդյան Արաբիայի գործողությունները շուկայի անկայունությունից խուսափելու եւ գլոբալ տնտեսական կայունությունն ապահովելու ուղղությամբ»,-ասվում Է պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է Պակիստանի ԱԳ նախարարության կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31