Բաժիններ՝

ՌԴ-ից հեռացած 56 ընկերություններ ցանկանում են բիզնեսը տեղափոխել Ղազախստան. վարչապետ Ալիխան Սմայիլով

ՌԴ-ից հեռացած արդեն 56 ընկերություններ մտադիր են բիզնեսը տեղափոխել Ղազախստան: Այդ մասին հայտնել Է հանրապետության վարչապետ Ալիխան Սմայիլովը: «Մենք կազմել ենք առավել խոշոր այդպիսի ընկերությունների ցուցակը. դրանք 300-ից ավելի են: Նրանց հետ համապատասխան աշխատանք ենք անցկացրել Ղազախստանում իրենց աշխատանքի հնարավորությունների մասին տեղեկացնելու համար:

Այսօրվա դրությամբ այդ ցուցակի 56 ընկերություններ ցանկություն են հայտնել աշխատել, իրենց գրասենյակները տեղափոխել Ղազախստան: Նրանց հետ մենք այժմ առարկայական աշխատանք ենք տանում դրանց պայմանների, ժամանակի եւ դրանց տեղափոխման վայրի ուղղությամբ»,-վարչապետը լրագրողներին խորհրդարանի կուլուարներում ասել Է հոկտեմբերի 19-ին: «Այսօրվա դրությամբ ընկերությունների մի մասն արդեն դրական որոշում Է ընդունել եւ արդեն կարելի Է ասել, որ տեղափոխել են իրենց գրասենյակները. այնպիսի խոշոր միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Honeywell-ը, inDriver-ը, Fortescue-ն, Marubeni-ն եւ ուրիշներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս