Ղազախստանում նվազել է Ռուսաստանից ժամանող մարդկանց թիվը
Ղազախստանում նվազել է Ռուսաստանից ժամանող մարդկանց թիվը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ահմետժանովը:
«Մենք հասել ենք առաջվա մակարդակին. Ռուսաստանից ժամանողների թիվը մեկնողներից պակաս է: Մեկ օրում 8-9 հազար ռուսաստանցի ժամանում է, 10-11 հազար ՌԴ քաղաքացի՝ մեկնում:
Սրանք ցուցանիշներ են, որոնք եղել են ավելի վաղ, դրանք հասել են նորմայի»,-հոկտեմբերի 18-ին Ահմետժանովը լրագրողներին ասել է կառավարության կուլուարներում: ՌԴ-ում մասնակի մոբիլիզացման սկզբից ի վեր ՌԴ-ում ավելացել է այն ռուսաստանցիների թիվը, որոնք ժամանում են Ղազախստան:
Սեպտեմբերի 21-ից մինչեւ հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակաշրջանում հանրապետություն է մուտք գործել ավելի քան 200 հազար Ռուսաստանի քաղաքացի, մեկնել են՝ 147 հազարը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: