COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 626 միլիոնի

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 19-ի առավոտվա դրությամբ կազմել է 625 միլիոն 797 հազար 917: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 6 միլիոն 570 հազար 892 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան:

Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել է. ԱՄՆ-ում՝ 97 միլիոն 023 հազար 298 եւ 1 մլն 065 հազար 841, Հնդկաստանում՝ 44 միլիոն 634 հազար 376 եւ 528 հազար 923, Ֆրանսիայում՝ 36 միլիոն 573 հազար 007 եւ 157 հազար 121, Բրազիլիայում՝ 34 միլիոն 746 հազար 462 եւ 687 հազար 144, Գերմանիայում՝ 34 միլիոն 888 հազար 963 եւ 151 հազար 877 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 19-ի առավոտվա դրությամբ կազմել է 843,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 3259, Հնդկաստանում՝ 376, Բրազիլիայում՝ 3192, Ֆրանսիայում՝ 2380, Գերմանիայում՝ 1811 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս